Լավրովն ու Չավուշօղլուն տարածաշրջանային հարցեր են քննարկել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, զբոսաշրջության թեման և կորոնավիրուսի դեմ պայքարը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր Ռուսաստանում արձանագրվել է վարակման ավելի քան 300․000, մահվան՝ 2972 դեպք, Թուրքիայում՝ վարակման ավելի քան 150․000, մահվան՝ 4199 դեպք: