երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, հեռախազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը սեպտեմբերի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ, որի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Ընդգծվեց շփման գծում շուտափույթ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը: Ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին»,-ասվում է ՌԴ ԱԳՆ  հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: