Լատվիայի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիշյանիս Կարինսը հրաժարական է տվել, նա պաշտոնը կթողնի ապրիլի 10-ին։ Այս մասին տեղեկացրել է rus.lsm.lv պորտալը։
Պորտալի տվյալներով՝ հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնը թողնելու մասին տեղեկացրել է Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինյայի հետ հանդիպումից հետո։ Սեյմը (խորհրդարան) ԱԳՆ նոր ղեկավարի թեկնածության համար կքվեարկի ապրիլի 11-ին։