չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Թոմ Մըքքլինթոքը Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը:

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը խնդրում ենք նույնն անել։ Իհարկե, երեխաները մեղավոր չեն ծնողների մեղքերի համար, բայց անցյալի ազնիվ ճանաչումը կարող է մեզ հետ պահել այդ մեղքերի կրկնումից: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ նրանց պրոքսիների կատարած վերջին հանցագործություններին և աղոթում ենք, որ դրա համար պատասխանատու մութ ուժերը ապաշխարեն»,- ասել է կոնգրեսականը։

  • Կիսվել: