Կոլումբիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Կոլումբիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Պերեյրա քաղաքից 19 կմ հարավ-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 440 հազար մարդ։ Օջախը գտնվել է 65 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։