Խորվաթիայի պաշտպանության նախարարի վարած ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա զոհ
Խորվաթիայի պաշտպանության նախարար Մարիո Բանոզիչը վնասվածքներ է ստացել ավտովթարի հետևանքով: Նույն ավտովթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, տեղեկացնում է АР-ը։
44-ամյա Բանոզիչը մեքենայի ղեկին է եղել, երբ բախում է տեղի ունեցել միկրոավտոբուսի հետ, ինչի հետևանքով միկրոավտուբուսի վարորդը մահացել է:
Այժմ հետաքննություն է ընթանում: