չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կարկուտը եւ հորդառատ անձրեւը խափանումներ են առաջացրել Անկարայի օդանավակայանի աշխատանքում

Կարկուտը եւ հորդառատ անձրեւը խափանումներ են առաջացրել Անկարայի օդանավակայանի աշխատանքում

Երեքշաբթի երեկոյան տեղացած հորդ անձրեւը, որն ուղեկցվել է կարկուտով, Անկարայում հանգեցրել է մի քանի մայրուղիների հեղեղման, խափանումներ են առաջացել տրանսպորտի եւ Թուրքիայի մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքում, տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տեղեկացմամբ՝ մի քանի շրջաններում, այդ թվում կենտրոնական, ճանապարհները վերածվել են գետերի, գոյացել են մի քանի կիլոմետր երկարություն ունեցող խցանումներ։ Հեղեղվել են մետրոյի մի քանի կայարաններ։ Կոմունալ ծառայությունները դժվարությամբ են հեռացնում ջուրը խաչմերուկներում եւ թունելներում։ Մի քանի շրջաններում հեղեղվել են տներ, խափանվել է էլեկտրամատակարարումը։

HavaSosyalMe պորտալի տվյալներով՝ թուրքական ավիաընկերությունների մոտ 10 ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում եւ պտտվել են երկնքում՝ երկրորդ վայրէջքի ակնկալիքով։ Մի քանի չվերթներ ուղարկվել են այլ օդանավակայաններ, մասնավորապես Քոնիա քաղաք (Թուրքիայի կենտրոնական մաս)։

Անկարայի իշխանությունները տեղեկացրել են, որ տարերքի դեմ պայքարում կենտրոնացրել են ողջ անձնակազմն ու առկա տեխնիկան։ Զոհերի մասին տվյալներ չկան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: