Կանցկացվի Պաղեստինին ՄԱԿ-ի կազմում ընդունելու առաջարկով բանաձևի նախագծի քվեարկություն
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կանցկացվի Պաղեստինին ՄԱԿ-ի կազմում ընդունելու առաջարկով բանաձևի նախագծի քվեարկություն, հայտնել է Անվտանգության խորհրդում նախագահող Մալթայի մշտական ներկայացուցչությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա 17.00-ին (Երևանի ժամանակով գիշերվա ժամը 1-ին):