երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իտալիան կորոնավիրուսի դեմ պայքարելու համար օգնություն է խնդրել Չինաստանից

Իտալիան կորոնավիրուսի դեմ պայքարելու համար օգնություն է խնդրել Չինաստանից

Covid-19- ի տարածման պատճառով Իտալիան ունի բժշկական պարագաների սուր պակաս և հույս ունի, որ Չինաստանը կարող է օգնություն ցույց տալ։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն՝ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում, գրում է Ria Novosti գործակալությունը։

«Այժմ Իտալիայում համաճարակաբանական իրավիճակը ծայրահեղ ծանր է: Իտալիան ուշադիր ուսումնասիրում է Չինաստանի հաջողված փորձը համաճարակի դեմ պայքարում»,- ասել է Դի Մայոն։

Նա նաև հավելել է, որ Իտալիայում չինացի ներգաղթյալներն ակտիվ դեր են խաղում հիվանդության տարածման դեմ պայքարում, իտալական կողմը կշարունակի անել հնարավորը՝ հոգ տանել նրանց անվտանգության և առողջության մասին:

Ըստ գործակալության, Իտալիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 10 հազար դեպք, արդեն վերականգնվել է 1004 մարդ, մահացել է 631-ը։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 100 հազար մարդ արդեն վարակվել է Covid-19-ով,  մեծամասնությունը վերականգնվել է, իսկ մոտ չորս հազար մարդ մահացել է:

  • Կիսվել: