երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցված են. NBC News

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցված են. NBC News

Իսրայելցի պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ բանակցություններն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև գրեթե սառեցված են:

Այդ մասին  հայտնել է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին իրազեկ դիվանագետի:

«Այս պահին հրադադարի և ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները գրեթե սառեցված են,- հաղորդել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ բանակցությունները փակուղի են մտել Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատճառով։

  • Կիսվել: