շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրաքում հուզումները չեն հանգեցնի այդ երկրում ռեժիմի փոփոխության, իսկ ահա Իրանում իրավիճակն անկանխատեսելի է. իրաքցի արևելագետ 

Իրաքում հուզումները չեն հանգեցնի այդ երկրում ռեժիմի փոփոխության, իսկ ահա Իրանում իրավիճակն անկանխատեսելի է. իրաքցի արևելագետ 

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, միանգամից մի քանի երկրներում բռնկված ժողովրդական հուզումները շարունակվում են մինչ օրս և դրանց հանգուցալուծումը անկանխատեսելի է, PrimeNews-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել Է իրաքցի արևելագետ Ասլանբեկ Մանդին:

Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին ՝ փորձագետը նշել է, որ ներկայումս կառավարության և ապստամբների ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում ։  "Սակայն Իրաքի իշխանությունները հաստատուն են իրենց դիրքերում, նրանց աջակցում է ԱՄՆ - ն, եւ ցույցերը չեն հանգեցնի այդ երկրում ռեժիմի փոփոխության", - հավաստիացրել է Մանդին:

Նրա խոսքով ՝ Իրաքում հուզումներն ունեն մի քանի նախադրյալներ։ "Ի սկզբանե դրանք նախաձեռնել էին շիա արաբները, որոնք խիստ տուժել Էին Իսլամական պետության ահաբեկիչների գործողություններից եւ դժգոհ էին մնացել Իրաքի կառավարության որոշեւմից՝ ներում շնորհել երկիր վերադարձած ԻՊ-ի զինյալներին։  Աստիճանաբար ցույցերին միացան նաև սուննի արաբները, որոնք բարձրացնում են սոցիալ-տնտեսական հարցեր։ Սոցիալ-տնտեսական վիճակը Իրաքում իրոք շատ ծանր է և դա լուրջ խնդիր է։ Բողոքի ակցիաները հիմնականում շարունակվում են Բաղդադում, Իսկ ահա Քրդստանում ամեն ինչ հանգիստ է։ Այնտեղ իշխանությունն ու պետականությունն ավելի ամուր են, քան ընդհանուր Իրաքում։ Բայց կրկնեմ ՝ բողոքի ակցիաները չեն հանգեցնի Իրաքում ռեժիմի փոփոխության, քանի որ այն բավականին ուժեղ է և աջակցություն է ստանում ԱՄՆ-ից", - բացատրեց փորձագետը ։ 

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ հարեւան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները շղթայական ռեակցիայով տարածվեն նաև Իրաքում, եւ հուզումներն ավելի զանգվածային բնույթ ստանան, Մանդին դա քիչ հավանական համարեց: Միևնույն ժամանակ նա մտահոգություն հայտնեց Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ "Չնայած, որ կառավարությունը արգելափակում է երկրի բոլոր տեղեկատվական խողովակները, այնուամենայնիվ, մենք ունենք մեր աղբյուրները, որոնք հավաստի տեղեկություններ են փոխանցում։ Իրանում իրավիճակը չի կայունացել ։ Հուզումները շարունակվում են երկրի գրեթե ողջ տարածքում, դրանք արդեն վերաճել են բախումների։ Ավելին, եթե մի քանի օր առաջ կառավարությունը կարողանում էր վերահսկել իրավիճակը Թեհրանում, այժմ այնտեղ էլ են հուզումներ սկսվել",- հայտնել է փորձագետը ՝ միաժամանակ դժվարանալով կանխատեսել այդ գործընթացների ելքը ։ 

Նա ընդգծել է, որ ամեն ինչ միանշանակ չէ նաև Սիրիայում ։ "Թուրքական ինտերվենցիան Սիրիայում ավարտվել է միայն պաշտոնապես։ Իրականում այնտեղ լայնածավալ պարտիզանական մարտեր են ընթանում թուրքական ջոկատների և քուրդ բնակչության միջև։ Մարտեր են ընթանում Սիրիայի քրդաբնակ շրջաններում։ Իհարկե, այս ամենը ունի իր հետցնցումները։ Իրաքում հուզումները չեն հանգեցնի այդ երկրում ռեժիմի փոփոխության, իսկ ահա Իրանում իրավիճակն անկանխատեսելի է. իրաքցի արևելագետ ", - ամփոփել է Մանդին ։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: