ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան

Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից. Աբդոլլահիան

Իրանի արտգործնախարարը NBC News-ի հետ հարցազրույցում անդրադարձել է երեկ Իսլամական Հանրապետության տարածքին ԱԹՍ-ներով հարվածներին, որոնք, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հասցրել է Իսրայելը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Իսրայելի դեմ իրանական ռազմական գործողության: Թել Ավիվը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:

Ըստ NBC News-ի՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը չի հաստատել տեղի ունեցածին Թել Ավիվի ներգրավվածությունը: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ավելի շատ նման էր խաղի: Դրանք անօդաչուներ չէին, խաղալիք էին», - ասել է իրանցի դիվանագետը:

Աբդոլլահիանը հավելել է՝ Թեհրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսրայելը ձեռնպահ մնա լայնամասշտաբ հարձակումներից և նոր արկածախնդրության չգնա: «Հակառակ դեպքում մեր արձագանքը կլինի արագ և խիստ, նրանք կփոշմանեն», - նախազգուշացրել է արտգործնախարարը:

  • Կիսվել: