շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք

Իրանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել ուղևորություններն Իրաք՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, հայտնել է Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ ուխտագնացություններն Իրաք օդային տրանսպորտով դադարեցվել են: Վերջինս հավելել է, որ դադարեցվել է նաև ցամաքային հաղորդակցությունը:

Նշենք, որ Իրանում հիվանդության առաջին դեպքերն արձանագրվել են փետրվարի 19-ին: Ներկա պահին արձանագրվել է հիվանդացության 28 դեպք, որոնցից 5-ը՝ մահվան ելքով:  

  • Կիսվել: