երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական. Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն այլևս անվտանգ չէ

Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական. Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն այլևս անվտանգ չէ

Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ Իսրայելի դեսպանատներից ոչ մեկն այլևս անվտանգ չէ, գրում է Mehr-ը։

Ըստ նրա, Իսրայելին դիմակայելը Թեհրանի «օրինական իրավունքն է»։

Ելույթ ունենալով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման զոհերի հիշատակի արարողության ժամանակ՝ Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդականն ասել է, որ «այս նահատակների արյունը հիմնարար փոփոխություններ կմտցնի տարածաշրջանի ռազմավարության մեջ»:

 

Նա հավելել է, որ «Դիմադրության ճակատը կորոշի այս տարածաշրջանի ճակատագիրը Իրանի ղեկավարությամբ»։

  • Կիսվել: