չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի դեմ վերջին կիբերհարձակումների հետեւում Վաշինգտոնն է կանգնած. Իրանի ՔՊ ղեկավար

Իրանի դեմ վերջին կիբերհարձակումների հետեւում Վաշինգտոնն է կանգնած. Իրանի ՔՊ ղեկավար

Վաշինգտոնը կարող էր կանգնած լինել Իրանի դեմ վերջին կիբեռհարձակումների հետեւում: Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Գոլյամ-Ռեզա Ջալիլին, տեղեկացնում է Tasnim-ը:

Ջալիլին ասել է. «Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ, հավանաբար, հարձակումներն իրականացվել են ԱՄՆ տարածքից»:

Նա նաեւ հավելել է, որ հստակ սահմանել, թե որտեղից է իրականացվել կիբեռհարձակումը, բարդ պրոցես է, որը երկար ժամանակ է պահանջում:

ԶԼՄ-ներում վերջին տարիներին հրապարակումներ են հայտնվում Իրանի եւ նրա ենթակառուցվածքների դեմ կիբեռհարձակումների մասին: Ամենահայտնի դեպքը դարձել է Stuxnet վիրուսը, որի օգնությամբ 2010 թվականին իրականացվել է հարձակում Նատանզեի միջուկային օբյեկտի վրա: Թեհրանը եւ մի շարք արեւմտյան պարբերականներ պնդել են, որ վիրուսի մշակման հետեւում կանգնած են ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայությունները:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 11-ին Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ կառավարական ենթակառուցվածքը հզոր կիբեռհարձակման է ենթարկվել, որին հաջողվել է հակահարված հասցնել: 

  • Կիսվել: