երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հրապարակվել են կորոնավիրուսի դասակարգման արդյունքները

Հրապարակվել են կորոնավիրուսի դասակարգման արդյունքները

Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Գորբալենի և նրա աշխատակիցների մասնակցությամբ միջազգային գիտական խումբը, որն ուսումնասիրություններ է անցկացնում կորոնավիրուսների ուղղությամբ, հրապարակել է 2019-nCoV ժամանակավոր անվանմամբ հայտնի վիրուսի դասակարգման արդյունքները, տեղեկանում ենք Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կայքում հրապարակված հայտարարությունից:

Նշվում է, որ մասնագետները ստեղծել են վիրուսի արդիական դասակարգումը: Հետազոտության արդյունքներով նոր տեսակի կորոնավիրուսը ճանաչվել է SARS-CoV սուր շնչառական համախտանիշի մոտ «ազգականը» և ստացել է SARS-CoV-2 անվանումը:

Գիտնականներն ընդգծել են, որ նոր վիրուսների դասակարգումը հիմնվում է արդեն հայտնի վիրուսների հետ դրանց գենետիկ առնչության վրա:

  • Կիսվել: