կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հարավային Կովկասի զավեշտախաղը». թուրք վերլուծաբան

«Հարավային Կովկասի զավեշտախաղը». թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր, ձախակողմյան «Haber sol» լրատվամիջոցում հրապարակվել է թուրք վերլուծաբան Էնգին Սոլաքօղլուի «Հարավային Կովկասի զավեշտախաղը» հոդված: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր գծերով նորից ներկայացվում է պատմական ակնարկ ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմների մասին։ Իսկ երրորդ պատերազմի ժամանակ, ըստ հեղինակի, ոչ մի երկիր չկանգնեց Հայաստանի թիկունքին։

«Ռուսաստանին անհանգստացրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արևմուտքի կողմն անցնելու ջանքը, բայց միևնույն ժամանակ Արևմուտքն էլ Հայաստանին պատրաստ չէր օգնել: Նույն իրավիճակն է այսօր. ԱՄՆ և Բրյուսել Ղարաբաղի հարցում արձագանքում են չափազանց մակերեսային և ոչ ոք էլ չի մտածում այն մարդկանց մասին, որոնք լքել են իրենց տները»,- գրում էի հոդվածի հեղինակը։

Վերջինիս համոզմամբ՝ հենց «ղարաբաղյան կլանը» և հայկական սփյուռքը, Հայաստանում տարածելով ազգայնական տրամադրություններ, Ղարաբաղի հարցը «թաղեցին պատմության մեջ»:

«Հասկանալի է, որ Ադրբեջանը, որն այս պատերազմում ունեցել է Իսրայելի, Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը վերականգնելու մտադրություն չունի»,- եզրահանգել է Սոլաքօղլուն։

  • Կիսվել: