երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Գիորգի Գախարիայի պաշտոնաթողության թեման օպոնենտները հորինել են դրական թեմաները ծածկելու համար. Գիա Վոլսկի

Գիորգի Գախարիայի պաշտոնաթողության թեման օպոնենտները հորինել են դրական թեմաները ծածկելու համար. Գիա Վոլսկի

Դրական թեմաները ծածկելու համար հորինած թեմա, որ Գախարիան գնում է և ստեղծում է քաղաքական ընդիմադիր շարժում, – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին, գրում է 1tv.ge-ն:

Հարցին, թե արդյո՞ք 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առանց Գիորգի Գախարիայի, Գիա Վոլսկին պատասխանել է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը կարվի և իշխող կուսակցությունը իրեն չի գցի ծիծաղելի իրավիճակում:

«Այն մասին, թե ինչպես ենք անցկացնելու խորհրդարանական ընտրությունները, կանենք հատուկ հայտարարություն: Խոսակցությունները, թե վարչապետ է լինելու Գիորգի Վաշաձեն, կամ Գրիգոլ Վաշաձեն, կամ էլ Եվրոնացերի հետ կապված որևէ անձ, հավաստիացում եմ, որ նման ծիծաղելի իրավիճակում չենք հայտնվի,-»ասել է Գիա Վոլսկին:

  • Կիսվել: