շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ղազախստանում հեղեղումների ծավալներն ընդլայնվում են

Ղազախստանում հեղեղումների ծավալներն ընդլայնվում են

Ղազախստանի յոթ շրջանում հեղեղումներից ավելի քան 5,5 հազար տուն և շինություն, նաև բազմաթիվ ճանապարհներ հայտնվել են ջրի մեջ, 61 բնակավայր մնացել է առանց տրանսպորտային կապի, ասվում է ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հեղեղումների գոտուց փրկվել և տարհանվել է 72284 մարդ, այդ թվում՝ 17217 երեխա։ Ժամանակավոր կացարաններում 14430 ղազախստանցի է ապաստանել, որոնց տները ջրի տակ են։

Ղազախստանում հեղեղումները վերջին 80 տարիների ընթացքում դարձել են ամենամեծ բնական աղետը՝ իրենց ծավալով և հետևանքներով, երեկ քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա ստեղծված իրավիճակն անվանել է բնական աղետ, «որի նմանը երկար տարիներ չի եղել»։

Ղազախստանի տասը շրջանում տեղական մաշտաբի արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

  • Կիսվել: