շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ղազախստանում ձերբակալվել  են տասնյակ ընդդիմադիրներ

Ղազախստանում ձերբակալվել են տասնյակ ընդդիմադիրներ

Ղազախստանում ձերբակալվել են տասնյակ ընդդիմադիրներ, որոնք փորձել են բողոքի ցույց անցկացնել Ալմաթիում՝ ժողովրդավարության ու ազատության պահանջներով:

Անցած գիշեր՝ հանրահավաքից ժամեր առաջ, իշխանությունները կալանավորել և եռօրյա վարչական կալանքի են դատապարտել հանրահավաքը նախաձեռնած Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժանբոլատ Մամային:

Դատախազությունն ավելի վաղ հատուկ հայտարարությամբ կոչ էր արել ղազախստանցիներին չմասնակցել «չարտոնված ցույցերին», ընդգծելով, որ դրանք նախաձեռնած ուժերը գրանցված չեն երկրում և համարվում են ծայրահեղական խմբավորում:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր շարժումը երկրում ակտիվացել է Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո, ով անցած տարի անակնկալ հեռացավ՝ ավելի քան 30 տարվա անընդմեջ իշխանավարումից հետո:

  • Կիսվել: