երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Էյֆելյան աշտարակը փակվել է

Էյֆելյան աշտարակը փակվել է

Փարիզի Էյֆելյան աշտարակը այցելությունների համար փակվել է. Ֆրանսիայի մայրաքաղաքում ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման պրոֆմիությունները գործադուլ են անում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով աշտարակի թվիթերյան պաշտոնական էջին:

«Ազգային գործադուլի պատճառով հինգշաբթի աշտարակը այցելությունների համար փակվել է»,- նշված է գրառման մեջ:

Զանգվածային գործադուլը կազմակերպվել է 42 հատուկ կենսաթոշակային ռեժիմի վերացման վերաբերյալ կառավարության ծրագրերի պատճառով, որոնց շնորհիվ առանձին ոլորտների աշխատակիցներ, այդ թվում՝ երկաթուղայինները, էներգետիկները, իրավաբանները եւ Փարիզի օպերայի աշխատակիցները կարող են թոշակավորվել ավելի վաղ եւ ավելի շատ ստանալ: Կառավարությունը նման միջոցառումների է դիմել խուսափելու համար կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման բազմամիլիարդանոց պակասուրդից:

 

 

  • Կիսվել: