շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կոսովոյին առաջարկվել է դառնալ ԵԽ անդամ

Կոսովոյին առաջարկվել է դառնալ ԵԽ անդամ

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը հանդես է եկել Կոսովոյի Հանրապետության՝ Եվրախորհրդի կազմում մտնելու օգտին։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը Փարիզում առաջարկել է Կոսովոյին հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ դառնալ»,- ասվում է ԵԽԽՎ պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաջորդ քայլերը լինելու են ապրիլի 18-ին սպասվող վեհաժողովում լիագումար քննարկումներն ու քվեարկությունը։

Փարիզում կայացած ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է կազմակերպությանը Կոսովոյի Հանրապետության անդամակցության Պրիշտինայի դիմումը։ Զեկուցողը խորհրդարանական Դորա Բակոյանիսն էր, ով Հունաստանի արտաքին գործերի նախարարն էր այն ժամանակ, երբ Պրիշտինան Բելգրադից անկախություն հռչակեց 2008 թվականին։ 

  • Կիսվել: