ԵԱՏՄ-ն դարձել է ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ և ինքնուրույն միավորումներից մեկը. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովում ԵԱՏՄ-ն անվանել է արդյունավետ և դինամիկ զարգացող ինտեգրացիոն կառույց, որի գործունեությունը նպաստում է առևտրի և ներդրումային փոխանակումների աճին:
Սա իրական օգուտ է բերում մասնակիցներից յուրաքանչյուրին և օգնում է ապահովել ինչպես «հնգյակի» պետությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տարածաշրջանի կայուն և հաստատուն տնտեսական զարգացումը: