երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի

Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 79 251-ը, որոնցից 2 835-ը՝ մահվան ելքով, հաղորդում է Ria.ru-ն։

Վերջին մեկ օրում ամբողջ երկրում 427 նոր վարակման դեպք է գրանցվել, մահացել է 47 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

  • Կիսվել: