երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բժշկական դիմակով տղամարդը փորձել է կորոնավիրուսը տարածել Բրյուսելի մետրոյում (տեսանյութ)

Բժշկական դիմակով տղամարդը փորձել է կորոնավիրուսը տարածել Բրյուսելի մետրոյում (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում բժշկական դիմակով տղամարդը փորձում է կորոնավիրուսը տարածել մետրոյի վագոնում:

 

Տեսանյութը տեղադրվել է Twitter-ում, մարտի 9-ին:

 

Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը հանում բժշական դիմակը, ապա լիզում իր ձեռքի մաստներն ու թուքը տարածում վագոնի սրահի բռնակի վրա:

Բրյուսելի տրանսպորտային ընկերությունը դեպքի առթիվ Twitter-ում գրել է, որ տղամարդը ձերբակալվել է, իսկ գնացքի վագոններն ախտահանվել են:

 

Ընկերությունը նաև նշել է, որ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

  • Կիսվել: