Բրիտանիայի վարչապետի հղի հարսնացուն կորոնավիրուսի ախտանիշներ ունի
Բրիտանիայի վաչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացու Քերի Սայմոնդսը Թվիթերի իր թջում գրել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ կորնավիրուսի ախտանիշներով տանն է գտնվում։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես անցյալ շաբաթը անկողնու մեջ եմ անցկացրել՝ կորոնավիրուսի հիմանկան ախտանիշներով։ Ինձ պետք չէր թեսթ անել, եւ յոթ օր հանգստանալուց հետո ես ինձ լավ եմ զգում ու ապաքինվում եմ»:
Հարսնացուն հավելել է, թե «ակնհայտ է, որ շատ տագնապալի է՝ հղի լինելով հիվանդանալ COVID-19-ով»։
Բրիտանացի վարչապետն ինքը արդեն մեկ շաբաթ է նույնպես կորոնավիրուսով վարակվելու պատճառով ինքնամեկուսացման մեջ է։