Բելգիայում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է չորս հազարը
Անցած մեկ օրում Բելգիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 262 նոր դեպք: Ըդհանուր առմամբ, մահացել է 4157 մարդ, ասվում է Թագավորության Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբի հաղորդագրության մեջ:
Ըստ բժիշկների՝ մեկ օրում հայտնաբերվել է վարակի 530 նոր դեպք, և այժմ COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ հիվանդների ընդհանուր թիվը 31119 է: