Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ և ցավակցություն հայտնել Ռուսաստանի ժողովրդին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
Նախարարը խորին ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Ռուսաստանի ժողովրդին ու կառավարությանը, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ընդգծվել է, որ Ադրբեջանը կտրականապես դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները։