Բայդենը հայտել է Գազայում օգնություն մատակարարելու համար ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու մասին
ԱՄՆ-ն Գազայի հատվածում ժամանակավոր նավահանգիստ է ստեղծում՝ ծովով պաղեստինյան անկլավին մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Այս մասին, հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև՝ «Երկրի վիճակի մասին» տարեկան ուղերձով, հայտնել է Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր երեկոյան ես ամերիկացի զինվորականներին ուղղորդում եմ արտակարգ առաքելություն իրականացնել Միջերկրական ծովում Գազայի ափին ժամանակավոր նավահանգիստ ստեղծելու համար, որը կարող է տեղավորել սնունդ, ջուր, բժշկական պարագաներ և ժամանակավոր կացարաններ տեղափոխող մեծ նավեր: [Պաղեստինի] հողում ամերիկյան զորքեր չեն լինի։ Այս ժամանակավոր նավահանգիստը զգալիորեն կմեծացնի Գազա օրական հոսող մարդասիրական օգնության քանակը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 10-ին կբացվի ծովային մարդասիրական միջանցքը՝ դեպի Գազայի հատված: