երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Բաքուն կրկին նախազգուշացրել է Թբիլիսիին՝ սահմանային տեղաշարժերի կապակցությամբ

Բաքուն կրկին նախազգուշացրել է Թբիլիսիին՝ սահմանային տեղաշարժերի կապակցությամբ

Ադրբեջանի կառավարությունը հերթական անգամ նախազգուշացրել է իր հյուսիսային հարևանին ՝ ընդհանուր սահմանին տեղաշարժերի կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարել են, որ երկու երկրի սահմանին վի-ելի տարածքներում վրացիների տեղաշարժերը «վտանգավոր» են որակել և Վրաստանի կառավարությանը կոչ են արել լուծել այդ հարցը:

Ինչպես Խորհրդային Միության մյուս անկախ հանրապետությունները, Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես ունեն սահմանային և տարածքային վեճեր: Վերջին մի քանի տարիների ընթացքում սահմանային լարվածության աճը երկու հարևան երկրների միջև հարաբերությունները հասցրել է ճգնաժամային վիճակի և քննադատության արժանացել վրաց ազգայնականների կողմից:

Ադրբեջանը մի կողմից հակամարտության մեջ է Հայաստանիի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով, իսկ մյուս կողմից ՝ տարաձայնություններ ունի Վրաստանի հետ ընդհանուր սահմանին որոշ քրիստոնեական սրբավայրերի հարցով:  Այս տարաձայնությունները  Կովկասի երկու հարևան երկրներին հսսցրել են պատերազմի եզրին: Անկասկած, պատերազմի հնարավոր բռնկումը անուղղելի վնաս կհասցնի երկու թշնամական երկրների և հարևան երկրներին: Այդ իսկ պատճառով, իրանցի պաշտոնյաները մշտապես երկու երկրների կառավարություններին կոչ են արել  զերծ մնալ լարվածությունից և խուսափել հակամարտությունից:

1991 թ.-ին Ադրբեջանի  անկախացումից ի վեր, Բաքվի իշխանությունները փորձել են այս մուսուլմանական երկրի արտաքին քաղաքականությունը կապել արևմտյան որոշ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների հետ ՝ փոխարենը փորձելով ստեղծել անկախ երկիր: Բաքվի պաշտոնյաներն այդ հարաբերություններն անվանել են  ռազմավարական գործընկերություն և ավելի քան երկու տասնամյակ համագործակցել են  հակաադրբեջանական շրջանակների հետ: Օրինակ, Բաքվու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը, որը օրակարգում դրվեց ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի առաջարկությամբ, քննադատության արժանացավ և Ադրբեջանի ընդդիմության կողմից և երկրի սահմաններցի դուրս: Բաքվի ժամանակի  իշխանությունները, որոնք փորձում էին գտնել նավթի և գազի արտահանման տարբեր ուղիներ, ի վերջո հետևեցին ԱՄՆ-ի առաջարկությանը և շահագործեցին էներգիայի փոխանցման այս անապահով, տնտեսապես ոչ շահավետ ուղին:

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, բացի շատ խոշոր շինարարական ծախսերից և անապահովությունից, այլ խնդիրներ է առաջացրել Բաքվի համար: Դրանք ներառում են վրաց քաղաքական գործիչների նկատմամբ  անվստահությունը և վրաց և հայ պաշտոնյաների միջև համագործակցության հավանականությունը:

Խոշովակաշարի կառուցման ծրագիրը Բաքվի օրակարգում էր 1990 թվականներին, սակայն միևնույն ժամանակ, երկրի համար գոյություն ունեին տնտեսական տարբեր ուղիներ:

Բաքու-Թավրիզ-Անկարա երթուղին, որն ամենաարդյունավետ և անվտանգ  ուղին էր Ադրբեջանի համար՝  համաշխարհային շուկաներ դուսր գալու համար, սեղանին դրված  տարբերակներից հանվեց արևմտյան պաշտոնյաների և Բաքվի որոշ պետական ​​պաշտոնյաների նեղ մտածողության հետևանքով:

Չնայած Բաքվի պաշտոնաները էներգիայի տարանցման և էներգետիկ նախագծերի հարցում ապավինել են Վրաստանում Ադրբեջանի Պետական ​​նավթային ընկերության կողմից իրականացվող ներդրումներին ՝ որպես երկկողմ համագործակցության երաշխավոր, սակայն ցանկություն չունի Թբիլիսիի հետ իր հարաբերություններն ավելի բազմաբովանդակ դարձնել: 

Հետևաբար, պետք է սասել և տեսնել թե ինչ ուղղությամբ կզարգանան երկու երկրների հարաբերությւնները:

  • Կիսվել: