Արգենտինայցի մրցավարը հանդիպման ժամանակ դանակով հարվածել է ֆուտբոլիստին
Արգենտինացի ֆուտբոլային մրցավար Ռեմիխիո Արմոան ձերբակալվել է հանդիպման ժամանակ ֆուտբոլիստին դանակով հարվածելու համար, հաղորդում է Goal.com-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Արգենտինայի Միսիոնես նահանգում անցկացված երիտասարդկան թիմերի մրցախաղի ժամանակ։
Վիճաբանության ժամանակ ֆուտբոլիստները շրջապատել են մրցավարին, որը գրպանից հանել է դանակը, հարվածել խաղացողներից մեկի կրծքավանդակին եւ դիմել փախուստի։ Ֆուտբոլիստի կյանքը հաջողվել է փրկել։