երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի մրցակիցը ապագայում լինելու է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը. Մաքքենզի

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի մրցակիցը ապագայում լինելու է ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը. Մաքքենզի

Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի ԶՈՒ գլխավոր հրամանատար Քենեթ Մաքքենզին հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի մրցակիցը ապագայում լինելու է ոչ թե Ռուսաստանն այլ Չինաստանը, գրում է parstoday.com-ը:

Այս մասին Մաքքենզին հայտարարել է Վաշինգթոն Փոսթ օրաթերթին տված հարցազրույցում:

Նա հավելել է. «Արևմտյան Ասիայում Չինաստանի սպառնալիքն ավելի շատ տնտեսական է,  քան ռազմական: Չինաստանը տարածաշրջանում փնտրում է հարուստ հանքային ռեսուրսներ»:

Վերջին երկու շաբաթների ընթացքում սա երկրորդ անգամն է, որ ԱՄՆ ահաբեկչական ուժերի հրամանատարը մտահոգություն է հայտնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Չինաստանի ազդեցության կապակցությամբ:

Մի քանի օր առաջ Մաքքենզին անդրադարռնալով Սիրիայում և Լիբիայում Մոսկվայի  ռազմական ներկայությանը, նշել էր, որ Ռուսաստանն օգտվում է ստեղված իրավիճակից, սակայն ինչպես Չիանստանը, չունի տարածաշրջանում իր դիրքն ամրապնդելու համար անհրաժեշտ տնտեսական ռեսուրսներ:

  • Կիսվել: