Անթալիայում հրդեհներ են, բնակչությունը տարհանվել է (լուսանկարներ)
Թուրքիայի Անթալիա նահանգի Յամանսըզ շրջանի եղեգնուտներում հունվարի 21-ին դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհներ են բռնկվել, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներ: Առկա քամու պատճառով ավելի են դժվարացել կրակի մեկուսացման և շիջման աշխատանքները:
Եղեգնուտների հարակից տների բնակիչների շրջանում խուճապ է առաջացել, ինչի հետևանքով նրանք տարհանվել են: