չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Անկարան Սիրիայում վճռական գործողություններ կնախաձեռնի

Անկարան Սիրիայում վճռական գործողություններ կնախաձեռնի

Անկարան մտադիր է առավել վճռական գործողություններ նախաձեռնել Սիրիայում, Իզմիրում ելույթ ունենալիս հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Էրդողանն ասել է. «Պայքարը մեզ հեշտությամբ չի տրվում, մեր մարդիկ մահանում են Սիրիայում: Մենք նոր ծուղակների ենք բախվում: Երեկ երեկոյան ես բանակցություններ եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից առաջ խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այնուհետև մենք որոշել են մեր ճանապարհային քարտեզը: Մենք առավել վճռորոշ քայլեր կձեռնարկենք»:

Թուրքիայի նախագահը չի նշել, թե ինչ որոշակի միջոցների մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ Անկարան «չի ենթարկվի համաշխարհային գերտերությունների սցենարներին»:

  • Կիսվել: