երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
ԱՄՆ-ում ցուցարարները ներխուժել են Mercedes-ի ավտոսրահ՝ այրել և կոտրել են մեքենաները (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ում ցուցարարները ներխուժել են Mercedes-ի ավտոսրահ՝ այրել և կոտրել են մեքենաները (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ում սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տարբեր քաղաքներում սկսված զանգվածային բողոքի ցույցերը զանգվածային կողոպուտի և անկարագությունների են վերածվել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Կալիֆոռնիա նահանգի Օքլենդ քաղաքում հարձակման է ենթարկվել Mercedes մակնիշի մեքենաների ավտոսրահը։ Ցուցարարներն անցել են վանդալիզմի՝ այրելով տասնյակ մեքենաներ։

Honda-ի ցուցասրահը, որը գտնվում է Mercedes-ի ավտոսրահի անմիջական հարևանությամբ, նույնպես տուժել է․ ցուցարարները քարեր են նետել շինության ուղղությամբ։

Հաղորդվում է, որ փողոցներում կայանված մեքենաները նույնպես վանդալիզմի են ենթարկվում։

  • Կիսվել: