երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
ԱՄՆ-ն փակում է իր հյուպատոսությունը թուրքական այն քաղաքում, որտեղ տեղակայված է «Ինջիրլիքը»

ԱՄՆ-ն փակում է իր հյուպատոսությունը թուրքական այն քաղաքում, որտեղ տեղակայված է «Ինջիրլիքը»

Բողոքի ցույցերը սկսվելուն պես Ադանայում ԱՄՆ հյուպատոսությունը փակ կլինի այցելության համար: Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մեծ ցույցեր են սպասվում՝ կապված Իսրայելի և Գազայի հատվածի իրադարձությունների հետ։ Ցանկացած հավաք կարող է վերածվել բռնության։ Ծրագրված հանդիպումներ ունեցող ԱՄՆ քաղաքացիներին կսպասարի Անկարայում ԱՄՆ դեսպանությունը, եթե չհայտարարվի դրա փակման մասին՛՛:

Նշենք, որ ՛՛Ինջիրլիք՛՛ ամերիկյան ռազմական ավիաբազան գտնվում է Ադանայում։

Հիշեցնենք, որ գիշերը Թուրքիայի մի քանի քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ։ Ադանայում ցուցարարները քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել ԱՄՆ հյուպատոսության շենքի վրա։

  • Կիսվել: