ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն մտադիր է տարհանել Չինաստանից իր քաղաքացիներին

ԱՄՆ-ն մտադիր է տարհանել Չինաստանից իր քաղաքացիներին

ԱՄՆ-ի իշխանությունները ծրագրում են տարհանել իրենց քաղաքացիներին չինական Ուհան քաղաքից, որտեղ բռնկվել է մահացու կորոնավիրուսը, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ի քաղաքացիներին կտրամադրվի 230 տեղանոց ինքնաթիռ, որով ԱՄՆ կվերադառնան ինչպես դիվանագետները, այնպես էլ հասարակ քաղաքացիները:

Հաղորդվում է նաև, որ Ուհան նահանգում ԱՄՆ-ի դեսպանությունը կդադարեցնի իր աշխատանքները:

  • Կիսվել: