ԱՄՆ-ի՝ Վրաստանին տրամադրելիք ֆինանսական օգնությունը 2020-ին կկազմի 132 մլն դոլար
Ֆինանսական օգնության ծավալը, որը ԱՄՆ-ը կտրամադրի Վրաստանին 2020 թվականին, կկազմի 132 մլն դոլար: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դա վրաց-ամերիկյան հարաբերությունների ամբողջ պատմության մեջ «աննախադեպ» բարձր ցուցանիշ է, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Նշվում է, որ վերջին 28 տարվա ընթացքում ԱՄՆ-ը Վրաստանին տրամադրել է 4 մլրդ 348 մլն դոլար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից դեկտեմբերի 20-ին ստորագրված պաշտպանական բյուջեի մասին օրենքում նշված են միջոցներ՝ կապված «Վրաստանի շրջանների դեօկուպացիայի եւ անջատողական ռեժիմների չճանաչման քաղաքականության ուժեղացման» հետ: