երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամբողջ Իտալիայում կարանտին է սահմանվել

Ամբողջ Իտալիայում կարանտին է սահմանվել

Իտալիայում երկրի ողջ տարածքում սահմանափակվել է բնակչության տեղաշարժումը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով: : Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրած  դեկրետն ուժի մեջ է մտնում առավոտյան։

Ըստ փաստաթղթի՝ խոսքը վերաբերում է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելմանը։ Դրանց թվին են դասվում աշխատանքային կամ ընտանեկան անրաժեշտությունը, ինչպես նաեու տեղափոխություններն առողջական վիճակի պատճառով։

Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ:

Տեղեկացնենք, որ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը, մահացել է 463 քաղաքացի, ապաքինվել՝ ավելի քան 700 մարդ։

  • Կիսվել: