երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ալիևը պատմության մեջ մտնելու է որպես առաջնորդ, ով խայտառակ պարտություն կրեց փոքրիկ Հայաստանից՝ չնայած Թուրքիայի ու ջիհադիստների աջակցությանը․ Լապշին

Ալիևը պատմության մեջ մտնելու է որպես առաջնորդ, ով խայտառակ պարտություն կրեց փոքրիկ Հայաստանից՝ չնայած Թուրքիայի ու ջիհադիստների աջակցությանը․ Լապշին

Չվերցնելով որևէ բնակավայր, կորցնելով 5000 զինվոր, զրկվելով ռազմական տեխնիկայի ու ինքնաթիռների 70 տոկոսից, մարտի դաշտում թողնելով ադրբեջանցի հազարավոր վիրավոր զինվորներ՝ Ադրբեջանի բազմամիլիարդանոց բյուջեով «հաղթանակած» բանակը, որը ստանում է Թուրքիայի ու սիրիացի ջիհադիստների աջակցությունը, նվաստացուցիչ հրադադար է ընդունել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Կարծում եմ, որ սա չի խանգարելու «մեծ հաղթող» Իլհամ Ալիևին հայտարարել, թե «Ղարաբաղ բիզիմդիր», իսկ մարդիկ կծափահարեն նրան՝ իբր իրենց փկիչն է ու ազատագրողը: Եթե իհարկե ներքին ուժերը տեղից չշարժվեն ու անեն այն, ինչը ծրագրել են անել՝ տապալել իշխող էլիտային…»,-գրել է նա:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

 

 

 

  • Կիսվել: