Ալիևի աշխակազմում կորոնավիրուսով վարակման 19 դեպք կա
Ադրբեջանի նախագահի աշխակազմում կորոնավիրուսով վարակման 19 դեպք է հայտնաբերվել, երկրի կառավարությանը կից օպերատիվ շտաբի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման կազմակերպության (TƏBİB) նախագահ Ռամին Բայրամլըն, տեղեկացնում է Minval.az-ը:
Նշվում է, որ նա նաև հայտնել է, որ Ադրբեջանի ԱԻՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 5 մարդ: Ըստ Բայրամլըի՝ կորոնավիրուսով վարակվածներ կան նաև աշխատանքի նախարարության ախատակիցների շրջանում: