երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀԿ-ն հայտնում է կորոնավիրուսի համավարակի իրական սպառնալիքի մասին

ԱՀԿ-ն հայտնում է կորոնավիրուսի համավարակի իրական սպառնալիքի մասին

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի սպառնալիքն իրական է դառնում վարակման դեպքեր արձանագրած երկրների քանակի աճին զուգահեռ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում է ՌՒԱ Նովոստի-ն:

Նա նշել է. «Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածվել է նման քանակով երկրներում, համավարակի վտանգը առավել իրական է դառնում: Սակայն դա կլինի պատմության մեջ առաջին համավարակը, որը հնարավոր կլինի կառավարել»:

Նշվում է, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ Covid-19 կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել 104 երկրներում, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 109 343 մարդ: Հիվանդությունից ողջ աշխարհում մահացել է 3877 մարդ, ապաքինվել է ավելի քան 62 000-ը:

Վերջին երկիրը, որը հայտնել է վարակի հայտնաբերման մասին, Բրունեյն է: Ռուսաստանում վերջին տվյալներով 20 դեպք է արձանագրվել, որոնցից 17-ը ՌԴ քաղաքացիների շրջանում, 2-ը՝ Չինաստանի և մեկը՝ Իտալիայի:

Հայտնի է, որ կորոնավիրուսից մահացության առաջին երկու դեպքի մասին հայտնել է Գերմանիան:

  • Կիսվել: