ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Ադրբեջանը TANAP-ը ռուսական գազի համար օգտագործելու առաջարկ չի ստացել․ Ալիեւ

Ադրբեջանը TANAP-ը ռուսական գազի համար օգտագործելու առաջարկ չի ստացել․ Ալիեւ

Ադրբեջանը TANAP գազատարը ռուսական գազի համար օգտագործելու առաջարկ չի ստացել, սակայն տեխնիկապես դա հնարավոր է։ Դրանից բացի՝ Ադրբեջանը պատրաստ է երկրի համապատասխան խողովակաշարերն ընդհանուր օգտագործման ենթակառուցվածք դարձնել, Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի կուլիսներում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ալիևը, մասնավորապես, նշել է. «Առայժմ նման առաջարկներ չեն եղել։ Տեխնիկապես, իհարկե, դա հնարավոր է․․․ Մեր ենթակառուցվածքը կարող է ընդհանուր օգտագործման ենթակառուցվածք լինել։ Մեր նախագծերը եւ ռուսականները՝ «Թուրքական հոսքը, կենտրոնանում են թուրքական տարածքում։ Եւ այնտեղից կարող են գնալ բոլոր ուղղություններով։ Պետք է հաշվարկել տնտեսական կողմը» ։

Նշենք, որ TANAP-ը (Տրանսատլանտյան գազատարը) եւ TAP-ը (Տրանսադրիատիկ գազատարը) «Հարավային գազային միջանցքի»՝ ադրբեջանական գազը կասպիական հանքավայրերից Թուրքիա եւ Եվրոպա մատակարարումների նախագծի մասերն են։ TANAP-ի վերջնական փուլի բացման արարողությունը տեղի էր ունեցել 2019թ․ նոյեմբերի 30-ին։

TANAP գազատարի սկզբնական ունակությունը տարեկան կազմում է 16 մլրդ խ/մ։ Մոտ 6 խ/մ-ն կմատակարարվի Թուրքիային, մնացածը՝ Եվրոպային, ուր գազը կհասնի 2020թ․ սկզբին TAP-ի կառուցման ավարտից հետո։ TANAP-ի բաժնետերերն են՝ «Հարավային գազային միջանցք» ՓԲԸ-ն՝ 51 տոկոս, SOCAR Turkey Enerji-ն՝ 7 տոկոս, Botas-ը՝ 30 տոկոս, BP-ը՝ 12 տոկոս։

  • Կիսվել: