Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6.522-ի
Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով վարակի 262 նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ այսօր Ադրբեջանում ևս 262 վարակակիր է արձանագրվել: Միաժամանակ, 72 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:
2 քաղաքացի մահացել է: Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 6.522 է, 3.737 մարդ առողջացել է, 78 մահ է արձանագրվել:
Հատուկ ռեժիմի հիվանդանոցներում ներկայում 2.707 հիվանդ կա, որից 75-ը՝ վերակենդանացման բաժանմունքներում։