ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով 2 մարդ է հոսպիտալացվել

Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով 2 մարդ է հոսպիտալացվել

Իրանից Ադրբեջան ժամանած երկու մարդ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղակայվել են Բաքվի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բուժկենտրոնից ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են, որ այդ երկու անձանցից մեկը 1995 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի է, մյուսը՝ 1998 թ. ծնված Իրանի քաղաքացի:

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ հոսպիտալացված անձինք շփում չեն ունեցել կորոնավիրուսով վարակված մարդկանց հետ, նրանցից անալիզներ կվերցվեն, ինչից հետո  համապատասխան որոշում կընդունվի:

  • Կիսվել: