Ադրբեջանի նախագահը պատմել է Վլադիմիր Պուտինի հետ վստահելի հարաբերությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև մտերիմ և վստահելի հարաբերությունները, տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
«Ռուսաստանի նախագահի և իմ միջև մտերիմ ու վստահելի հարաբերություններ են: Դա շատ կարևոր է: Մենք հստակ հասկանում ենք, որ սերտ փոխհամագործակցությունը, ռազմավարական գործընկերությունը կարևոր են մեզ, մեր ժողովուրդների համար»,-ասել է Ալիևն ուրբաթ օրը Բաքվում՝ ՌԴ հյուսիսկովկասյան հանրապետություններից մուսուլմանական հոգևոր գործիչների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ
Ալիևը հավելել է, որ իր և Պուտինի միջև նաև անձնական լավ հարաբերություններ են ձևավորվել: «Ես մեծ հարգանք եմ տածում ՌԴ նախագահի հանդեպ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները որոշիչ դեր են կատարում Կովկասում անվտանգության ամրապնդման գործում:
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, կարծում եմ, Կովկասում անվտանգության հետագա ամրապնդման և համագործակցության զարգացման գործում որոշիչ դեր են խաղում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը: