երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
103-ամյա չինուհին բուժվել է կորոնավիրուսից

103-ամյա չինուհին բուժվել է կորոնավիրուսից

Չինաստանի Ուհան քաղաքի 103-ամյա բնակչուհին վեցօրյա բուժումից հետո ապաքինվել է կորոնավիրուսից, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ տարեց կինը հիվանդանոցից դուրս է գրվել նախօրեին: Ներկա պահին նա ամենատարեց մարդն է, որն ապաքինվել է Ուհան քաղաքից տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսից:

Տատիկը բոլորից արագ է ապաքինվել, ընդամենը՝ 6 օրում: Դրան նպաստել է նրա առողջ օրգանիզմն ու այլ հիվանդությունների բացակայությունը: Նրա մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր մարտի սկզբին: Հիվանդանոց տեղափոխվելիս նրա վիճակն այնքան ծանր էր, որ կինը չէր կարողանում նույնիսկ հաղորդակցվել բժիշկների հետ:

Անցյալ շաբաթ հաղորդվել էր 101-ամյա և 100-ամյա տղամարդկանց մասին, որոնք նույնպես ապաքինվել և դուրս էին գրվել հիվանդանոցից: Երկուսն էլ Ուհան քաղաքի բնակիչներ են:

  • Կիսվել: