Ժամանակավորապես արգելված տնտեսական գործունեություն իրականացնողների դեմ ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի․ Փոխնախարար
ՀՀ տարածքում կան որոշ տնտեսավարողներ, որոնք շարունակում են իրականացնել ժամանակավորապես արգելված տնտեսական գործունեությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Ըստ նրա՝ նման դեպքերում ոստիկանությունը շատ արագ տեղ է հասնում ու համապատասխան աշխատանքներ կատարում:
Ինչ վերաբերում է կոնկրետ Գորիսին, որտեղից այս անգամ ահազանգերը ստացվել էին, փոխնախարարը նշեց, որ այդ դեպքում ևս նույն քայլերը կձեռնարկվեն: