հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի փոփոխման շուրջ գործընթացներ են սկսվել. վարչապետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի փոփոխման շուրջ գործընթացներ են սկսվել. վարչապետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերի փոփոխման գործընթացի շուրջ համապատասխան մարմիններում գործընթացներ են սկսվել: Այս մասին Կապանում իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ինքը ևս տեղեկացել է այդ գործընթացների մասին մամուլից:

 Նա նշեց, որ այս պահին կան կոնկրետ վարկածներ, մշակվում են ուղղություններ, դիտակետում են գտնվում համապատասխան մարդիկ, սակայն այդ ամենի մասին խոսելը դեռ վաղ է:

Նշեցնք, որ մամուլում վերջերս հրապարակվեցին նյութեր, համաձայն որոնց ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի, որը ՀՀ խոշորագույն ձեռնարկություններից է, սեփականատերերի փոփոխության գործընթացը տեղի է ունեցել ոչ միանշանակ պայմաններում, օֆշորային ընկերությունների ներգրավմամբ, որոնք կապ ունեն ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Վատիկանում ՀՀ դեսպան , երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանի հետ:

  • Կիսվել: