շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց

ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում 179 մլն դրամ հատկացրեց Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի ֆինանսավոր¬ման նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ միջոցառման համար նախատեսված  է 2,2 մլրդ դրամ ֆինանսական միջոց:

Տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Միջոցառման անցկացման վայրերի («The Dvin» համալիր և «Seven Visions» հյուրանոց, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն) վարձակալումը (ընդհանուր արժեքը՝ 419 մլն  դրամ) նախատեսվում է իրականացնել անմիջապես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից, իսկ մնացած աշխատանքներն իրականացվելու են միջոցառումների մասնագիտացված կազմակերպչի կողմից:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Միջոցառման շրջանակներում ավելացնել մի շարք ծառայություններ, որը կազմում է շուրջ 179 մլն դրամ:

Այսպիսով՝ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի վերագնահատված ընդհանուր կազմակերպչական ծախսերըշուրջ 179 մլն  դրամով գերազանցում են ՀՀ 2024թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումները՝ 2,2 մլրդ դրամ միջոցները:

  • Կիսվել: